Շենգավիթ վարչական շրջանում կկառուցվի Արթուր Աբրահամի անունը կրող մարզահամալիր

Abraham

  Կառավարությունն Արթուր Աբրահամի հետ համագործակցությամբ Շենգավիթ վարչական շրջանում կկառուցի անվանի մարզիկի անունը կրող մարզահամալիր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Արթուր Աբրահամը Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թվականներինա եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։

2009 թվականից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի  14 լավագույն բռնցքամարտիկ։

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2015 թ. շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…