Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Վասիլի Բեխ» քարշակին հարվածելու մասին. BBC

Harpoon

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Վասիլի Բեխ» քարշակին հարվածելու մասին, որը զինամթերք, զենք և նավաստիներ էր տեղափոխում Օձերի կղզի։ Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել այս պնդումները։ Այս տեղեկատվության անկախ հաստատում դեռևս չկա։

 «Նույնիսկ TOR զենիթահրթիռային համակարգի առկայությունը չի խանգարել Ուկրաինայի ռազմածովային ուժերին ապառազմականացնել ռուս զավթիչներին»,- ասվում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ղեկավարության հայտարարության մեջ։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հաստատել է ուկրաինական ուժերի հաջող հրթիռային հարձակման մասին տեղեկությունները ռուսական «Վասիլի Բեխ» նավի վրա։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները նավի դեմ օգտագործել են ամերիկյան Harpoon հրթիռներ։ Մայիսի վերջին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել Facebook-ում, որտեղ ասվում էր, որ Կիևը Դանիայից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից ստանում է ցամաքային կայաններ և համապատասխան քանակությամբ «Հարփուն» հականավային հրթիռներ։ «Շնորհավորում ենք «Մոսկվա» հածանավի անձնակազմին»,- գրել է Մարչենկոն իր Telegram ալիքում։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…