3 երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ. ձերբակալվել են եղբայրներ

Danakaharutyun

  Հուլիսի 7-ին, ժամը 01.23-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ:

 ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 01.00-ին Մոլդովական փողոցում նրա հետ վիճաբանել են 22 և 29 տարեկան երկու եղբայրներ, որի ընթացքում էլ կրտսեր եղբայրը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա երիտասարդին:

 Եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…