Մահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ.

Mahapordz

   Ճապոնիայի Նարա քաղաքում հավաքի ժամանակ մահափորձ է կատարվել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Նա հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Ճապոնական լրատվամիջոցների համաձայն՝ Աբեին անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տարել են դեպքի վայրից, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել Նարայի բժշկական համալսարանական հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Նախկին վարչապետի վրա կրակող 41-ամյա Տեցույա Յամագամին բերման է ենթարկվել։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել։

Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են նախկին վարչապետի վրա հարձակումը, և այն որակել «բարբարոսական»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…