61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է 48-ամյա վարորդի բեռնատարի մեջ.

Vtar

  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատուր Գինոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Այդ օրը, ժամը 13։30-ի սահմաններում Գ. Հասրաթյան փողոցում՝ թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 61-ամյա Հովհաննես Մ-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Վահե Մ-ի վարած Renault մակնիշի բեռնատարը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Հենրիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Ասոյանն ու Ալբերտ Ավետիսյանը։ Ահազանգով ժամանել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանն ու պետի տեղակալ Սամվել Սամվելյանը։

  Լուսանկաերը՝ Կարեն Գրիգորյանի 

 shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…