Քաղաքացի Մալոյանը սպառնում էր ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել, դեսպանն արձագանքել է․ Թ․ Թովմասյան

Taguhi

  ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանւ գրում է․

«ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ուղղորդմամբ ինձ է դիմել: Նա սպառնում էր անգամ ամենածայրահեղ քայլին դիմել՝ ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել:

Իմ շտապ հանձնարարականով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետները հանդիպել են ՀՀ քաղաքացի Ժ․ Մալոյանի հետ: Մոտ 2 ժամ լսել են քաղաքացուն, հստակեցրել ինձանից ունեցած ակնկալիքները։

Ըստ այդմ, անմիջապես պատրաստվել է գրություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Նշել եմ, որ քաղաքացու պնդմամբ ինքը 6 գյուտերի հեղինակ է, որոնցից երկուսը համարվում են «դարի հայտնագործություն»։ Քաղաքացին հանդիպման ժամանակ փորձագետներին է ներկայացրել նաև ԱՄՆ համապատասխան օղակներից ստացված վկայագրերը՝ որպես ապացույցներ։

Ընտանեկան իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան վերադառնալուց հետո քաղաքացին դժվարություններ է ունեցել պետական մարմինների հետ՝ իր ծրագրերի կենսագործման մասով։ Եվ ինչպես ինքն է պնդում, ունենալով երաշխավորություններ 2 ամերիկյան սենատորներից, որ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ չի խախտել միգրացիոն օրենսդրությունը, որոշել է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն ապաստանի համար, որպեսզի կարողանա հնարավորինս շուտ հասնել ԱՄՆ՝ օգտվելու իր գյուտերի ֆինանսավորման հնարավորություններից։

Քաղաքացին պնդում էր, որ հյուպատոսի հետ հանդիպմանն անվտանգության աշխատակիցը վերցրել է իր անձնագիրը և արել «Չեղարկված/Revoked» նշումը, որը փաստորեն խոչընդոտում է ԱՄՆ իր մեկնելուն։ Եվ այժմ Ժ. Մալոյանը խնդրում է աջակցել ԱՄՆ մեկնելու թույլտվության հարցում։

Սակայն ԱՄՆ դեսպանից ստացել եմ օպերատիվ արձագանք, համաձայն որի՝ դեսպանն ի վիճակի չէ քննարկել իմ կողմից նշված գործի մանրամասները, քանի որ այն ԱՄՆ օրենքներով կարգավորվող հյուպատոսական իրավասության ներքո գտնվող հարց է:

Իրավասու օղակներից էլ տեղեկացա, որ նշված դեպքերում քաղաքացին պետք է անձամբ դիմում ներկայացնի հյուպատոսական ծառայությանը․ ես երրորդ անձ եմ համարվում։

Մալոյանը բարձրացրել է նաև քաղաքական ապաստանի թույլտվության վերաբերյալ հարցեր, որոնց կապակցությամբ Հանձնաժողովի փորձագետը տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն»։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…