Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո Անկարան կբացի սահմանները. Էրդողան

Karmir gic

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ  Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, փոխանցում է ermenihaber.am-ը։ 

 «Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը:  

 Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է  կարմիր գիծ և որ  Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո Անկարան կբացի սահմանները: 

 «Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Սակայն, արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,-ասել է Էրդողանը։ 

 Ըստ Էրդողանի՝  Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ և վճռական է տրամադրված և հետապնդում է ամբողջական  կարգավորում ու բարիդրացիական հարաբերությունների հաստատում։ 

 Էրդողանը հիշեցրել է նաև Թուրքիայում ապրող ավելի քան 100 հազարից ավել հայերի մասին՝ ավելացնելով. «Այժմ Թուրքիայում 100 հազարից ավել հայ կա` մեր քաղաքացի հայեր և ոչ մեր քաղաքացի, բայց թեկնածու հայեր կան։ Սա ցույց է տալիս մեր մոտեցումը»: 

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…