Աշխատանք շոգին. արհմիությունները կոչ են անում ընդունել համաեվրոպական օրենք

Tap

  Անոմալ շոգերի ֆոնին Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում  շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։

 Այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի օրենք, որը կարգավորում է աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում:

 Աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում և 15%-ով, եթե հասնի 38 աստիճանի։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…