ԵԱՀԿ ԽՎ-ն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա. Էդուարդ Աղաջանյան

Eduard

   Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները, և, ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքրիր չէ մեր գործընկերներին. սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է, և սրա մասին մենք բարձրաձայնել ենք: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Իհարկե, սա հարցեր է բարձրացնում մեզ համար: Մենք դեռ պետք է վերլուծենք՝ ինչն է պատճառ հանդիսացել այս արդյունքի»,- նշեց Աղաջանյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարցեր են ներկայացվել միջազգային գործընկերներին, ապա նա նշեց, որ դրանք հիմնավորապես վերաբերել են գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս լուծված չէ՝ չնայած եռակողմ հայտարարության մեջ դրան վերաբերող կոնկրետ դրույթի առկայությանը և չնայած այն բանին, որ դրան բազմիցս անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ:

«Եվ, ըստ էության, այստեղ որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չգիտենք և չենք տեսնում, ինչի մասին ես անձամբ խոսել եմ»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ պատվիրակության ղեկավարի՝ անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և դրա կարևորությանը: 

«Խնդիրը հետևյալն է, որ ադրբեջանական կողմը և պատվիրակությունը, ըստ էության, որդեգրել են երկկողմանի ուղիղ նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն, և այս երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել: Եվ հենց այս համատեքստում է, որ մենք կարևոր ենք համարել հղում կատարել այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերին, այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ամենը, փոքր ձայների տարբերությամբ մեր առաջարկած փոփոխությունները չեն անցել»,- ասաց նա:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…