Վարդավառին ջրելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանի է դանակահարվել

Vardavar

  Հուլիսի 24-ին, ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 18.30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր անհայտ անձը:

Փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգու հատվածում ջրելու հարցի շուրջ վիճաբանություն էր եղել 17-ամյա պատանու և վանաձորցի 25-ամյա երկվորյակ եղբայրների միջև, որի ընթացքում էլ նրանցից մեկը սուր-կտրող-ծակող առարկայով խփել էր պատանուն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին եղբայրները հայտնաբերվել, տեղափոխվել են բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Մարմնական վնասվածք պատճառողը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…