Առաջին ոսկե մեդալը՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

sport

 Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է 64 կգ քաշային սամբիստ Մհեր Օհանյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր: Եվս մեկ, բայց արդեն արծաթե մեդալ է նվաճել հրաձիգ Նարե Մելքումյանը:

Հրացան ձևի 15-ամյա մարզուհին երկրորդ տեղն է զբաղեցրել: Մինչ այդ պատանի մարզուհին 598.0 միավորով անցել էր կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչ էր դուրս եկել 2-րդ տեղով՝ 150.4 միավորով: Հիշեցնենք՝ «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն առաջին մեդալը նվաճել էր դարձյալ հրաձգություն մարզաձևից:

Հրացան ձևի մարզիկ Գագիկ Նիկողոսյանը, խոցելով 607.0 միավոր, 3-րդ հորիզոնականով անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում, չզիջելով դիրքերը, խոցել էր 252.1 միավոր և վերջնարդյունքում գրավել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ է մասնակցում Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…