Ավտովթար Փարաքարի «ԳԱԻ պոստի» մոտ․ բախվել են Scania-ն ու Ford Transit-ը, վերջինս հայտնվել է «ԳԱԻ պոստի» մայթին, Scania-ն էլ վնասել է էլեկտրասյունը․

Vtar

  Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ժողովրդին հայտնի՝ Փարաքարի «ԳԱԻ պոստի» դիմաց բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Հուսիկ Ս․-ի վարած Ford Transit մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արա Կ․-ի վարած Scania մակնիշի բեռնատարը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարաննի Հարոյանն ու Ազատ Սահակյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Ford Transit-ը հայտնվել է «ԳԱԻ պոստի» դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ Scania-ն էլ բախվել է բետոնե արգելապատնեշին ու էլեկտրասյանը, մասամբ վնասվելով սյունը և կոտրելով նրա վրա տեղադրված էլեկտրական լամպը։ 

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի  shamshyan.com 

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…