47-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

3 andz

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի 47-ամյա բնակչուհու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 07:35-ին, որով տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի հետնամասում գետնին ընկած կին կա՝ գլխի վնասվածքով:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 47-ամյա կնոջ դին՝ մարմնական վնասվածքներով և գլխի հատվածում արնանման հետքերով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի նախնական եզրակացության համաձայն՝ մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակը մեխանիկական շնչահեղձությունն է:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևանի՝ 1981, 1982, 1987թթ. ծնված բնակիչներ են:
Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…