Վնասվել է Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարը. գազամատակարարումը որոշ հասցեներում կդադարեցվի

Gaz

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Մյասնիկյան պողոտայով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարի վնասվելու պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 09:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հերացի, Ալեք Մանուկյան, Խանջյան փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով, Նար Դոսի, Չարենցի, Այգեստան փողոցներով, Մյասնիկյան պողոտայով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…