Արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը Արցախի հանքավայրերի տարածք․ Արցախի տեղեկատվական շտաբ

Az

  Արցախի հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցները և հարակից համայնքների բնակիչները ինքնաբուխ կերպով արգելափակել են ադրբեջանական խմբի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն հանքավայրեր:

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր», — նշում է տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ քանի որ առաջարկված ծրագիրը համաձայնեցված չի եղել Արցախ իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ, արգելվել է:

Բացի այդ, ինչպես նշում է տեղեկատվական շտաբը, իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, «որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղում «սադրանք է կազմակերպվել», և մոնիթորինգը ձախողվել է: Նրանք դրա համար մեղադրել են Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և պետական նախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև շեշտել, որ «հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները պայմաններ չեն ստեղծել ադրբեջանցի մասնագետների բնականոն գործունեության համար»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…