Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Ղարաբաղի տարածքում հանքերի տարածք մուտք գործելու հետ կապված

Nota

  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին նոտա է հանձնել՝ կապված Ղարաբաղի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանական կողմը բազմիցս դիմել է ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությանը` կանխելու բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև վերացնելու միջավայրի  համար բացասական ազդեցության հետևանքները: Շատ դեպքերում ադրբեջանական կողմի այս հորդորները մնացել են անպատասխան, խաղաղապահ զորախումբը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ կանխելու Ադրբեջանի բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»,- ասել է Հաջիզադեն։

Ըստ նրա, Ադրբեջանի ստացած տեղեկությունների համաձայն, իբր աճում է բնական ռեսուրսների, հատկապես ոսկու հանքավայրի և պղնձամոլիբդենային հանքավայրի «ապօրինի շահագործումն ու թալանը, ինչպես նաև բնապահպանական իրավիճակի սրումը»։

«Դեկտեմբեր ամսից բ անակցություններ են ընթացել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջև։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են այցելել այս երկու տարածքներ, որտեղ «ապօրինի հանքարդյունաբերություն» է իրականացվում, սակայն այդ ուղևորությունը կանխվել է։ Այն ֆոնին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ոչ մի գործողություն չի ձեռնարկել, ուղևորությունը կանխվել է տեղի բնակիչների նախապես ծրագրված գործողությամբ։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Ադրբեջանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կոչ են արել անարգել մուտք գործել այդ դաշտեր»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ադրբեջանական կողմը ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…