Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. վարչապետը՝ արդյունքի մասին

Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։

Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց — Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել»,- ասել է վարչապետը։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…