Հասարակական հարցումները վկայում են, որ Հայաստանի ժողովուրդը հակված է, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին. Արտակ Զեյնալյան

ԱԺ-ն քննարկում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրեց՝ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ՝ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծը:

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»,- հայտնեց Զեյնալյանը՝ հիշեցնելով, որ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն, որն աշխատանքային կարգով քննարկվել է ԱԺ-ում՝ Կառավարության հետ նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, և ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակը:

Զեյնալյանն այնուհետև ներկայացրեց օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ՝ «ՀՀ օրենքը Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»:

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում եմ Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչեցվել է հարց, որի պատասխանը հարկ եմ համարում հնչեցնել նաև ԱԺ ամբիոնից, այն է՝ եղե՞լ են արդյոք արձագանքներ առաջինից երկրորդ ընթերցման փուլի միջակայքում Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի օրենքի ընդունման վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ ողջունող հայտարարություններ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ: Պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը»,- նշեց նա:

Զեյնալյանի խոսքով՝ պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Եվրոպայի տարբեր մակարդակներից և ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ և հստակ ազդակներ՝ հաջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին:

Քաղաքական աջակցությունը տեսանելի է դարձել թե՛ երկկողմ հանդիպումներում, թե՛ տարբեր միջազգային հարթակներում:

Հարակից զեկուցող, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրեց՝ Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը, հայտնեց՝ Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումներում հանել են նախաբանի մի մասը:

Եղոյանը հայտնեց՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել. նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:

Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հարակից զեկուցող Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայունության ու իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…