Հայկ Կոնջորյանը և Ջեյմս Կարաֆանոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

Այսօր Ազգային ժողովում հանդիպել եմ Heritage հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհան և Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանը: Այդ մասին ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է իր Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման ընթացքում խոսել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-գրել է նա։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…