Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ։

Կենտրոն TV–ին տված հարցազրույցում Ծառուկյանը մասնավորապես նշել է. «Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։

Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում»։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ծառուկյանն ասել է, որ դեռ վաղ է խոսել ընտրություններին իր մասնակցության մասին. «Սակայն եթե մասնակցեմ, մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվում է «Առաջարկ Հայաստանին»։ Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ, իմ հիմնական նպատակն այն է, որ իմ երկիրը հզոր լինի, իմ երեխաներն ու թոռները խեղճացած չլինեն»։

ԲՀԿ առաջնորդը նաեւ անդրադարձել է Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ քանի դեռ հայեր կան Ադրբեջանի բանտերում, հայ ազգը չի կարող հանգիստ ապրել. «Ինչ որ արվել է, ինչ որ արվում է, տվյալ գործերը սիրում են լռություն, ոչ թե մեկնաբանություններ։ Ամեն ինչ պետք է արվի, որ նրանք շուտ ազատ արձակվեն։ Տվյալ հարցը լռություն է սիրում, երբ որ կլինի, կտեսնեն»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։