ՌԴ ՊՆ․ Ուկրաինան հետաձգել է զոհվածների մարմինների փոխանակումը անորոշ ժամանակով

«Ռուսաստանյան կողմը, Ստամբուլում հունիսի 2-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 2025 թվականի հունիսի 6-ին սկսել է զոհված ավելի քան 6 հազար ուկրաինացի զինծառայողների մարմինների հայրենադարձության, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման լայնածավալ մարդասիրական ակցիա», — ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Փոխանակման ենթակա է երկու կատեգորիա՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վիրավորները և ծանր հիվանդները, ինչպես նաև 25 տարեկանից ցածր անձինք», — հայտարարել է ռուսաստանյան բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը։

«Ներկայում հայրենադարձության ենթակա զինծառայողների մարմինների առաջին խմբաքանակով շարասյունը ժամանել է փոխանակման գոտի։ Շարասյունում 1212 մարմին կա։ Մոտ ժամանակներս առաքման են պատրաստվում ևս երեք էշելոն՝ յուրաքանչյուրում 1200 մարմին, և մեկ ավտոմոբիլային էշելոն, որում նույնպես կլինի 1200 մարմին։ Ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 6000 մարդ», — հստակեցրել է նա։

Ըստ Ալեքսանդր Զորինի, ուկրաինական կողմն այսօրվա փոխանակումը չի հաստատել և այն հետաձգել է անորոշ ժամանակով։

Նա նաև ասել է, որ «ռուսաստանյան կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 640 ազգանուն պարունակող ցուցակ, սակայն ուկրաինական կողմը դեռևս ձեռնպահ է մնում այդ անձանց վերադարձի ամսաթիվ նշանակելուց և ռուսաստանյան կողմին համապատասխան թվով ռուսաստանցի ռազմագերի զինծառայողների փոխանցելուց»։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ՀԳՎ պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ստամբուլի պայմանավորվածությունների համաձայն, զոհվածների մարմինների փոխանակման մեկնարկը նախատեսված է հաջորդ շաբաթ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…