Սևանից Ծովագյուղ գնացող ճանապարհին ծառն ընկել է և միակողմանի փակել ճանապարհը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզուց Ծովագյուղ գնացող ճանապարհի երթևեկելի մասում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել  կոտրված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Երթևեկությունը վերականգնվել է։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

Ուկրաինական անօդաչուները Սամարայի մարզում հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Wildberries ընկերության պահեստին Սամարայի մարզում, Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Wildberries…