Հաղթանակ թաղամասի տներից մեկի բակում ծառից կախված մարմին է հայտանաբերվել. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ Շահումյան փողոցի տներից մեկում, ծառից կախված դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. նշված տան բակում ծառից կախված հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 50-ամյա Կարեն Բ-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

Ուկրաինական անօդաչուները Սամարայի մարզում հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Wildberries ընկերության պահեստին Սամարայի մարզում, Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։ Նա նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Wildberries…