73-ամյա գյումրեցի բնակչուհու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Փաշինյանին չվստահելու համար. «Առավոտ»

Գյումրու ծայրամասային «Մսի կոմբինատ» թաղամասի 73-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ս․Մ․-ն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին գրում է Aravot.am-ը։

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի տարեց կնոջ ֆեյսբուքյան գրառումը։

ՔՈԳ վարչությունը ուսումնասիրելով՝պարզել է, որ նոյեմբերի 10-ին «Radio Aurora» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Հայաստանի ո՞ր ղեկավարին եք ավելի շատ վստահում. Auroranews-ը հարցում է անցկացնում» խորագրով տեսանյութի ներքո թոշակառու կնոջ կատարած գրառումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Առերևույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…