ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում ԱԺ-ին առաջարկվել է Վահե Մկրտչյանի թեկնածությունը:
Մկրտչյանը 2021թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 1-ը զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնը։
2022 թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թ. մայիսի 31-ը զբաղեցրել է «ՎիԷլՎի» ՍՊԸ-ի տնօրենի օգնականի պաշտոնը։
2013թ․-ից մինչև 2018թթ․ համատեղությամբ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնում որպես ասիստենտ։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…