Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։

«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգեւոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաեւ Նորին Ամենապատվությունը:

Մեր Հոգեւոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք եւ կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադառնա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Related Posts

Արմինե Ճաղարյանի մահվան մեջ մեղադրվողն արդարացվել է

Դեբեդ գետում ջրահեղձ եղած «Շանթ» ՀԸ-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով ամբաստանյալն արդարացվել է։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի վճռով՝ մեղադրյալ Վարդուհի Անանյանն անմեղ է ճանաչվել և…

Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել առողջության համապարփակ ապահովագրական համակարգի մասին

2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։ «Փաթեթի արժեքը տարեկան՝ 129.600 դրամ:…