Արմինե Ճաղարյանի մահվան մեջ մեղադրվողն արդարացվել է

Դեբեդ գետում ջրահեղձ եղած «Շանթ» ՀԸ-ի լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան գործով ամբաստանյալն արդարացվել է։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Շիրոյանի վճռով՝ մեղադրյալ Վարդուհի Անանյանն անմեղ է ճանաչվել և արդարացվել իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:

Հիշեցնենք, որ «Վիզիթ Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն և հրահանգավորումների անցկացման պատասխանատու Վարդուհի Անանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆթինգի ծառայություն, որպես թիմի անդամներ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձի, ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել։ Անանյանի գործողությունների հետևանքով 2022 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Դեբեդ գետի Քոբայր-Սանահին կայարան հատվածի 3-րդ կիլոմետրում ռաֆթելու ընթացքում քարին հարվածելու հետևանքով Արմինե Ճաղարյանն ընկել է գետը և ջրահեղձման արդյունքում մահացել:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…