Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. Արման Թաթոյան

Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Ֆեյսբուքյան տեսանյութում ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այսօրվա իր ելույթում նա Հայաստանին մեղադրել է բազմաթիվ սարսափելի իբր միջազգային հանցագործությունների մեջ, պարզ երեւում է, որ ուզում են զավթել, վերացնել Հայաստանը, իսկ քանի որ Հայաստանից պատասխան չկա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ն զբաղված են երկրի ներսում անօրինականություններով, ես եմ տալիս պատասխանը։ Ադրբեջանի նախագահին անում եմ կոնկրետ առաջարկ՝ եթե դուք այդքան վստահ եք, որ մենք կատարել ենք այդ սարսափելի հանցագործությունները, որը վստահաբար այդպես չէ, եկեք դիմենք Միջազգային քրեական դատարան։ Դուք դիմեք մեր դեմ, մենք կդիմենք ձեր դեմ։ Վավերացրեք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը կամ գտեք մի երկիր, որ արդեն վավերացրել է եւ թող դիմի ձեր օգտին։ Սրանք են արդարության եւ խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը»,– ասել է Թաթոյանը։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…