Ուկրաինան հայտնել է Աբու Դաբիում ընթացող՝ պատերազմն ավարտելու գաղտնի խաղաղ բանակցությունների մասին

Ուկրաինայում պատերազմն ավարտելու վերաբերյալ խաղաղ բանակցությունները պետք է ստվերում լինեն, տեղեկացրել է ՊՆ ՀԳՎ պետ Կիրիլ Բուդանովը «РБК-Украина»-ի թղթակցի հետ զրույցում՝ երկրորդ ռազմական աղոթք-նախաճաշի շրջանակում։

Աբու Դաբիում գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունը հաստատելու խնդրանքին նա պատասխանել է, որ ցանկացած զգայուն գործընթաց լռություն է պահանջում։

«Բոլոր բանակցությունները պետք է ստվերում լինեն, այսպես ասենք։ Այլապես դրանք հաջող չեն լինի։ Ուզենք, թե չուզենք՝ մենք կարող ենք դրանք պարզապես խափանել։ Ուստի սպասեք»,- նշել է Բուդանովը։

Ինչպես նշել է «РБК-Украина»-ն, արեւմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ ներկայացուցիչ, բանակի գեներալ Դեն Դրիսքոլը Աբու Դաբիում փակ հանդիպումներ է ունեցել ռուսական կողմի հետ։

Շփումները նախապես համաձայնեցված էին դիվանագիտական ուղիներով եւ չեն ազդարարվել թեմայի բարձր զգայունության պատճառով։ Պենտագոնում հաստատել են բանակցությունների փաստը, բայց հրաժարվել են  բացահայտել դրանց ձեւաչափը կամ ռուսական պատվիրակության կազմը՝ միայն նշելով, որ «աշխատանքը զգայուն փուլում» է։

Ամերիկյան լրատվամիջոցները նշել են, որ Աբու Դաբիի հանդիպումը բանակցային գործընթացի շարունակությունն է, որը սկսվել է Ժնեւում։

Փաստաթղթի սկզբնական տարբերակը պարունակում էր 28 կետ, ներառյալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին կետը, տարածքային զիջումները եւ սպառազինությունների սահմանափակումը։ Կիեւի եւ որոշ եվրոպական մայրաքաղաքների քննադատությունից հետո պլանը կրճատվել է մինչեւ 19 կետի, սակայն առանցքային վիճելի հարցերը մնացել են։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…