Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ. նա հոգևոր հայր է. Անանյան

Ցավալիորեն, այսօր նա իր կոչումն ու ծննդյան օրը դիմավորում է քաղաքական հալածանքի և ազատությունից զրկված լինելու պայմաններում, ինչը չի կարող անտարբեր թողնել ոչ մի հավատավոր հայի։Այս մասին իր ֆեսյբուքան էջում գրել է Միասնության թեւեր քաղաքական նախաձեռնության  անդամ Դավիթ Անանյանը՝ խոսելով Միքայել սրբազանի մասին:«Այսօր ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձն է։

Սրբազան Հայրը մեզ համար միայն թեմակալ առաջնորդ չէ։ Նա հոգևոր հայր է՝ իր խոսքով, իր լռությամբ, իր խստությամբ ու պատասխանատվությամբ։ Նրա ծառայությունը տարիներ շարունակ եղել է հավատքի պահպանման, խղճի պաշտպանության և Հայ Եկեղեցու արժանապատիվ ներկայության օրինակ։

Ցավալիորեն, այսօր նա իր կոչումն ու ծննդյան օրը դիմավորում է քաղաքական հալածանքի և ազատությունից զրկված լինելու պայմաններում, ինչը չի կարող անտարբեր թողնել ոչ մի հավատավոր հայի։

Այս օրը պարզապես աղոթում ենք Սրբազան Հոր առողջության, հոգևոր խաղաղության և զորության համար՝ շարունակելու իր աստվածահաճո առաքելությունը ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի։

Սրտանց շնորհավորում եմ Սրբազան Հայր, Աստված պահապա´ն Ձեզ»,- գրել է

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…