Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ

Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում եւ սա ուղիղ ասվում է նաև միջազգային մեր գործընկերներին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵՄ–ին, չի կարող հարց չծագել ԵՏՄ–ի մասով, երբ այդ պահը գա, մենք կնստենք ու որոշում կկայացնենք։  ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները գնալով խորանանում են»,– ասել է նախարարը։

Նա նաեւ վստահեցրել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը հիբրիդային պատերազմով է սպառնում Հայաստանին, ինչպես ասել է եվրոպացի չինովնիկը Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, նախարար Միրզոյանն արձագանքել է. «Ապատեղեկատվության մի զգալի մաս չի գալի՞ս ռուսական X փորձագետից, պատգամավորից, հետեւաբար հիբրիդային սպառնալիքներ կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում Ռուսաստանից»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…