Բազմաթիվ հոգեւորականներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին

Բազմաթիվ հոգեւորականներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Մայր Աթոռին ու Գարեգին Երկրորդին։

«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,– գրում են քահանաները սոցցանցերում։

Նրանցից մի քանիսի գրառումները ներկայացնում ենք ստորեւ.

«Եթե մարդ հացափորի ապրող բորենի է, քինախնդիր ստրուկ ու դավաճան, նրան կարելի է անուշ խոսքով ու ինքնասիրությունը շոյող հայացքով էլ գնել»,– գրել է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

«Մնում եմ հարազատ զավակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, հավատարիմ իմ ուխտին և Ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,– գրել է Տեր Վահրամ քահանա Սարգսյանը։

«Համացանցը հետաքրքիր բան է.

Այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր։

Տվյալ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ։

Նույն դեմքերն ու նույն խոսքերը։

ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ.

ԳԼԽՈՎԸ ՇԱՏ ԱՄՊԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ՍԱՐԸ ՄԻՇՏ ԿԱ ԱՆՍԱՍԱՆ»,– գրել է Տեր Ավետիս քահանա Մակարյանը։

«Ես ավելի շուտ կարգաթող կլինեմ քան թե կմիանամ տիրադավներին»,– գրել է Տեր Մասիս քահանա Առաքելյանը։

«Ոչինչ այս արևի տակ նոր չէ։ Բացառիկ ճշմարտություն է ասվածը։ Մարդիկ միշտ դավաճանել են ու դավաճանել։ Ոչինչ չի փոխվել։ Մի բան հստակ է, վա’յ դավաճաններին, որովհետև իրենց տված հավատարմության երդումն է իրենց դատելու

«քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին»

Երեմիա 12:6»,– գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…