«ՀՀ կառավարության էլփոստի համակարգը կոտրվել է, տվյալների արտահոսքը վաճառքի է հանվել»․ Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։

Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ։
Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝
1․ կատարված պատճառված վնասը գնահատելու,
2․ մաքսիմալ նվազեցնելու,
3․ մեղավորներին բացահայտելու և

4․ պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»։

Նշենք, որ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը այս առնչությամբ հայտնել է. «Տեղեկությունը, թե ՀՀ Կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, չի համապատասխանում իրականությանը։ Արձանագրված տվյալների արտահոսքը ՀՀ Կառավարության էլեկտրոնային մեյլերի հետ առնչություն չունի»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…