ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարով․ Մադուրոյի և նրա կնոջ առևանգումը շատ դաժան գործողություն էր

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգումը դաժան գործողություն է եղել, նշել է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը «Соловьев Live» հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է ТАСС-ը։

Կարակասում ՌԴ դեսպանն ընդգծել է, որ եղել են մարդիկ, որոնք գտնվում էին շենքի մոտ և վերահսկում էին հարակից շենքերը։

«Բայց հրետակոծությունն այնքան ուժեղ էր, որ, ըստ էության, կրակ էր բացվում ամեն ինչի վրա, ինչ շարժվում էր, – բացատրել է նա։ – Այսինքն՝ դա շատ դաժան գործողություն էր, և ի սկզբանե ոչ ոք մտադիր չէր որևէ մեկին ողջ թողնել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Վենեսուելային, իսկ Մադուրոն կնոջ հետ առևանգվել և դուրս է բերվել երկրից։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…