Լիբանանի նախագահը հայտարարել է երկրի քրիստոնյա և մուսուլման առաջնորդների հասցեին վիրավորանքների անընդունելիության մասին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը վճռականորեն դատապարտել և մերժել է Լիբանանի քրիստոնյա և մուսուլման կրոնական առաջնորդների ու հոգևոր գործիչների հասցեին հնչող ցանկացած վիրավորանք՝ հաշվի առնելով այն արժեքները, որոնք նրանք ներկայացնում են, և որոնք դուրս են գալիս կրոնական հարթությունից ու առնչվում են ազգային միասնությանն ու ինքնությանը, հաղորդել է NNA-ն։

«Ակնկալվում է, որ բոլորը զերծ կմնան այս արժեքները խաթարելուց, որոնք մարմնավորում են Լիբանանի և նրա ժողովրդի միասնությունը»,- ասել է Աունը։

Նա հիշեցրել է, որ գործող օրենքներն արգելում են նման իրավախախտումները և պատժում խախտողներին։

Լիբանանի նախագահը բոլոր կողմերին կոչ է արել «տարաձայնությունները պահել քաղաքական շրջանակներում և զերծ մնալ անձնական վիրավորանքներից՝ հաշվի առնելով նման գործելակերպի բացասական հետևանքները, հատկապես երկրում առկա պայմաններում, որոնք պահանջում են լայն ազգային համերաշխություն»։

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…