Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը

Մենք պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը, այսօր՝ մայիսի 3-ին, երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Բոլորովին կարևոր չէ, թե հայն ապրում է Մոզամբիկում, Ամերիկայում, թե Ռուսաստանում։ Բոլոր հայերը պետք է զգան, որ տուն ունեն։

Այս դեպքում հայ մարդը ուժեղ կլինի թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, իսկ արցախահայերը իրենց լավ կզգան իրենց իսկ Հայաստանում»,- նշել է քաղաքական գործիչը։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր այս հարաբերություններն ամբողջությամբ քայքայված են։

«Սփյուռքը ներկա չէ Հայաստանի կյանքում։ Սփյուռքը Հայաստանում ներկայացվում է որպես թշնամական ուժ։ Այսպես ենք մենք պարտվում։ Սա նաև արտաքին ուժերի ազդեցության հետևանք է, որովհետև միայն այս կերպ նրանք կարողացան հաղթել Արցախում, քանի որ սփյուռքն իր օգնության մեջ սահմանափակված էր։ Նրանք Արցախը մենակ թողեցին այդ ուժերի դեմ, և մենք պարտություն կրեցինք։ Միայն միասնության մեջ է ուժը»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։

Պատասխանելով Հայաստանի հեղինակության ճգնաժամի մասին հարցին՝ Սամվել Կարապետյանը խոստացել է այն վերականգնել իր ընտրվելու դեպքում։

«Այն օրը, երբ մենք Փաշինյանին կփոխարինենք ինձնով, նույն օրը հեղինակության ճգնաժամը կհաղթահարվի, որովհետև այս տարիների ընթացքում արվել է ամեն ինչ՝ մեր երկիրը խայտառակելու և մեր ժողովրդին նվաստացնելու համար, ինչին էլ հասել ենք այսօր։

Հետևաբար, իշխանափոխությունից հետո մեր առաջին քայլերը միտված կլինեն ձեր նշած՝ մեր պետության, մեր երկրի հեղինակության վերականգնմանը։

Անհնար է հարաբերություններ ստեղծել և պահպանել խաբեությամբ։ Պետք է լինի միայն բոլորի վստահությունը։

Դա կհանգեցնի հեղինակության փոփոխությանը»,- նշել է վարչապետի թեկնածուն։

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…