Ռեփեր Թիմաթին լքել է Black Star-ը

timati

Հանրահայտ ռեփեր Թիմաթին, որը հանդիսանում է Black Star պրոդյուսերական ընկերության հիմնադիրը, լքել է այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թիմաթին այս մասին գրառում է տարածել «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

Նա գրել է, որ չի ցանկանում իր գրառումը վերածել «ծավալուն գրքի», պարզապես կասի, որ բազմաթիվ սեփական ծրագրեր ունի, և մի շարք հարցերի պատասխաններ հանրությունը կստանա՝ իր նոր ալբոմը լսելով, որը թողարկվելու է սեպտեմբերին:

«Սա ինքնաբուխ որոշում չէ: Սա գործընկերների կշռադատված քայլ է, մարդկանց, որոնք միասին անցկացրել են ավելի քան 20 տարի, երկրի երաժշտական շուկան գլխիվայր շուռ են տվել և կառուցել են միակ հաջողված բրենդը՝ հիմնված երաժշտության վրա: Բրենդը հայտնի է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս՝ դռներ բացելով հարյուրավոր երիտասարդ անունների առաջ»,-հիշեցրել է ռեփերը:

Թիմաթիի խոսքով՝ երբ ետ է նայում,  չի հավատում, որ  Black Star-ը հիմնադրել է ինքնուրույն՝ առանց որևէ ներդրման: «Այդ ժամանակ անհրաժեշտ էր ոչ միայն ինքս ինձ, այլև հարազատներիս և միջավայրին ապացուցել, որ մենք ինչ-որ բան արժենք: Այսօր Black Star-ը վերածվել է «ընկերությունների մի խմբի»: Ըստ իս՝ մենք կորցրել ենք գրավչությունը և կենտրոնացել ենք վիճակագրության վրա, առանց որի իրականում  ոչ մի խոշոր ընկերություն չի կարող ապրել: Մեր գործում ցանկանում ենք լինել «Գուգլ», «Ամազոն»: Իսկ ինձ հոգեհարազատ է Իլոն Մասկի կոնցեպտը: Եթե իհարկե հասկանում եք, թե ինչ մասին է խոսքը»,-ընդգծել է նա:

Ռեփերը խոստովանել է, որ վաղուց է ցանկացել ամեն բան փոխել, ամեն ինչ նոր էջից սկսել: Նրա հավաստիացմամբ՝ իրեն մեծ փոփոխություններ են սպասում, և այդ սպասումն անհանգստացնող սարսուռ է առաջացնում:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իր առաքելությունը Black Star երաժշտական լեյբլում ավարտված է, բայց ռեփերը պահպանում է իր մասնաբաժինը և իրավունքները Black Star Burger,  Black Star Karting, Black Star Car Wash նախագծերում:

Անժելա Համբարձումյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…