Զարհուրելի սպանություն Երևանում. 58-ամյա եղբայրը դանակով գլխատել է 68-ամյա քրոջը և գլուխը ցելոֆանե տոպրակով փորձել թաքցնել. ոստիկանների աչալրջության շնորհիվ հանցագործությունը տաք հետքերով բացահայտվեց.

qroj gluxy

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ է տեղափոխում, վերջինս պատասխանել է, թե՝ հեչ, բան ա, տանում եմ, գցեմ: Ոստիկանները կասկածելով այդ տղամարդուն, ցելոֆանե տոպրակը բացել են և այնտեղ հայտնաբերել կանացի գլուխ: Ոստիկանները տղամարդուն անմիջապես վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, վարչության օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, պարզել են, որ այդ տղամարդը Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Վահրամ Մ.-ն է, ով Նոր Արեշ 11 փողոցի տներից մեկում դանակով գլխատել է քրոջը՝ 68-ամյա Մելանյա Մ.-ին: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում Վ. Լաչինյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Հ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղում աշխատում են նաև դատական բժիշկը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քիչ առաջ դեպքի վայր բերվեց սպանության կասկածանքով ձերբակալվածը ու այստեղ քննչական խմբի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունենում դեպքի վայրի զննություն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…