ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ. Ռուստամ Բադասյան

Badasyan

«ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ»,-այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում։

 Բադասյանը հավելեց, որ նախագծերի փաթեթը քննարկվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ․

«Վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին»։

Արտակարգ իրավիճակի պայմաններում, ըստ Բադասյանի, կարանտին հնարավոր է սահմանել լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից առանձին տարածքներում, ինչպես նաև Կառավարության կողմից ՀՀ ամբողջ տարածքում կամ մի քանի մարզերում։

Բադասյանը փոխանցեց նաև, որ արտակարգ իրավիճակի պայմաններում կարանտին հայտարարված մարզերում կարող են լինել մուտքի ու ելքի սահմանափակումներ, ինքնամեկուսացման, մեկուսացման ռեժիմների սահմանումներ։

Կառավարության կողմից կարանտին հայտարարելու դեպքում հնարավոր է գործեն հետևյալ սահմանափակումները․

«Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ,իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում»։

Տեղորոշման համակարգն այլևս չի գործելու, չի արգելվելու նաև տնտեսական գործունեությունը խախտումների դեպքում,-հավելեց նախարարը։

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…