Ակներ գյուղում «ԳԱԶ 66»-գլորվել է ձորը. վարորդը մահացել է, ևս 2 մարդ վնասվածքներ է ստացել

GAZ 66

Օգոստոսի 27-ին, ժամը 19։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղին հարակից «Սարի դոշ» կոչվող հանդամասում հակերով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ավտոճանապարհի բացակայության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Պարզվել է, որ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմենքենան (վարորդ՝ Սեյրան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլխիվայր շրջվել և մոտ 20 մ․ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ուղևորներ Ռաֆայել Մ․-ին (ծնված 1997 թ․) և Նարեկ Դ․-ին (ծնված 1992 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնաահատել են բավարար, այնուհետև փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել Սեյրան Հ․-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…