Անդրադառնալով Lurer com-ի հետաքրքրաշարժ թվաբանությանը. Աննա Նաղդալյան

agn

Աննա Նաղդալյան. <<Անդրադառնալով Lurer.com-ի հետաքրքրաշարժ թվաբանությանը՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի հիման վրա տրված դիվանագիտական անձնագրերի մասին՝ հարկ եմ համարում, գուցե, այդ հարցը վերջիններիս ավելի հանրամատչելի բացատրել՝ ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայով:

▪️Մեջբերեմ ԱԳՆ պատասխանի օրիգինալ, Lurer.com-ի կողմի չխմբագրված տարբերակը, որին, ի դեպ, արվել էր առանց ԱԳՆ տեղեկացնելու. «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։

▪️Վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»։

▪️Հավելեմ, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով): Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է:

▪️Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր:

▪️Իրականում լրատվականի «թվաբանությունը» կթողնեմ առանց մեկնաբանության՝ ընդգծելով, որ ԱԳՆ-ն հետամուտ է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խստագույն կատարման>>:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4967245123301644?__xts__%5B0%5D=68.ARAhnWn9ixls40wEbHZTLg-SuAmr4GQverp6qSEPdXa88YIZEzC70Ywv80BtnOy_Y7nu0dsC_2bnKuR-FmZH6MuscE16p0tiGMXCSIKmx8t3KpB85LHzTGP4QMZi9OK9ECDj7ixtplaHK8RDJXSlC8FugK6_sZ7NqsDZ-pZJxugzhUUP3pYpm7NIlLjC2j15p-7FeWw-k7GCdrM8FQFPJ68Wia8-S_kMaqTdYOBlbmm_Wl_IN8VT21P2BMs9vytQGc700MpYYztudrtRWUAkRthOzm1fzAWd0FOFmQ6k-9Eld05ZZE6hUBNMaqCq_Sl24swnj6sZcV7sQcyk4sIwkhBSvg&__tn__=-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…