ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ

vtar

Սեպտեմբերի 7-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Վահագն Մ․) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Լազր Բ․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Աիդա Բ․-ն (ծնված 1978 թ.) և Լիլի Բ․-ն (ծնված 2015 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նինա Ղ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 00:30-ին Իջևանի ԲԿ է դիմել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մ․-ն (ծնված 1993 թ): Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…