Ինչպես և խոստացել էի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարում ենք հերթական բարեփոխումը. Ռուստամ Բադասյան

Bad

Սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպես և խոստացել էի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարում ենք հերթական բարեփոխումը և հայտարարատու անձանց ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնում ենք նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։
Մասնավորապես․
☑️ Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք սպառիչ թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Այս ծախսերի թվին են դասվում օրինակ՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը և այլն:
Միաժամանակ նախագծով սահմանել ենք, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը:
☑️ Առաջարկում ենք ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր:
☑️ Միջազգային կազմակերպությունների հետ երկարատև քննարկումների արդյունքում՝ Նախագծերի փաթեթով առաջարկում ենք որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել՝ թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը: Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում, բացի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքի համաձայն առկա տվյալներ ստանալուց, առաջարկվում է նաև տրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին դիմելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավասություն հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու և քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում։

https://www.facebook.com/rustam.badasyan/videos/1159880404395071/?t=10

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…