Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին

Ukrainakan

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, փոխանցում է AnalitikaUA.net-ը։

«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- գրել է Դմիտրուկն իր ֆեյսբուքյան էջում:

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար. «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»։

Ավելի վաղ Գերագույն ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…