Ֆրանսիայում տղամարդը սպանել է պատանդ վերցրած կնոջը

spanel e

Հինգշաբթի երեկոյան 58-ամյա տղամարդը զենքով ներխուժել էր Փարիզի հյուսիսում գործող ընկերության գրասենյակ և պատանդ վերցրել երեք աշխատակցի, այդ թվում իր կնոջը՝ տեղեկացնում է INTERFAX-ը:

Ըստ վերջին տեղեկությունների՝ հանցագործը սպանել է կնոջը, ոտքից և դեմքից վիրավորել ընկերության մյուս երկու աշխատակցին ու ինքնասպան եղել: le Parisien թերթի տվյալներով՝ տղամարդն այդ ընկերությունում մենեջեր էր և երեք անգամ դատված է եղել ընտանեկան բռնության համար:

Դեպքի վայրում աշխատել է ֆրանսիական ժանդարմերիայի հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…