Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՍՊԸ տնօրենը Mitsubishi-ով բախվել է Mercedes-ին. կա 5 վիրավոր․

xoshor vtar

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Հովհաննես Մարկոսյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ատոճանապարհի 192 կմ-ին  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Պետրոսյանը, 26-ամյա Աննա Ղուկասյանը, 58-ամյա Անուշ Դավթյանը և Mitsubishi-ի վարորդ Հ․ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Մարկոսյանը «Բազալտ 7» ՍՊԸ տնօրենն է։ Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…