Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է՝ ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել. Նիկոլ Փաշինյան

Pashinyan

«Երկրի այս բարդ իրավիճակով պայմանավորված՝ մենք պետք է կամք ունենանք պահպանելու, պաշտպանելու այն բոլոր արժեքները և նվաճումները, որոնք ունեցել ենք անկախությունից ի վեր։
Այդ կարևոր նվաճումներից մեկը ժողովրդի իշխանությունն է, ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու իրավունքը և այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ, հակառակը, ժողովրդի իշխանության վերահաստատմամբ։
Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ, հակառակը, ավելի պիտի ուժեղանա։ Հայաստանի Հանրապետությունում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով լինի իշխանություն և ով չլինի իշխանություն։
Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է՝ ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել, և դուք՝ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։
Կապ չունի՝ ով կլինի այստեղ կանգած որպես առաջնորդ կանգնած ժողովրդին դիմելիս։ Նա կարող է լինել միայն մեկը, որին ժողովուրդը կընտրի իր ազատ, հպարտ, ինքնիշխան կամարտահայտությամբ։ Իշխանության հասնելու որևէ ուրիշ ճանապարհ մենք՝ ժողովուրդը, քաղաքացին, կառավարությունը, պարզապես թույլ չենք տալու»․ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…