Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 07-ը գլխիվայր հայտնվել է ջրանցքում. մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

glxivayr

Երեկ՝ մարտի 13-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցերի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրանցքում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել  դիերը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի համանատար Գրիգոր Պողոյանի, և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  Ժամանել  է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ  Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի  մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ  Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գրոծ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ)  հատկանիշներով: Ավտոմեքենան փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերեցեին ջրանցքից և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ  1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարից հետո ժամանած՝ մահացածների հարազատներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ, ում փրկարարները, ոստիկանները բժիշկների հետ առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…