Խոշոր ավտովթար Երևանում. կրկեսի դիմաց բախվել են BMW X6-ն ու Mercedes-ը. BMW-ի վրայից համարանիշները հանել էին, իսկ «յաշիկավարը» Սասնա էպոսի նապաստակի նման ճողոպրեց. կա վիրավոր.

vtar

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում  Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած  Mercedes մակնիշի  36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:  Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, BMW -ի վրայից համարանիշները հանել էին և դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանել է դեպքի վայր ժամանած  Mercedes մակնիշի  վարդագույն յաշիկի վարորդը,  ով, երբ նկատեց, որ դեպքի վայրում  նկարահանում է կատարվում, քթի տակ ինչ- որ անհոդաբաշխ ( իր ուղեղին հասու) արտահայտություններ անելով, Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման  ճողոպրեց:  Վթարի մասին Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  է հերթապահ խումբը՝  ավագ հետաքննիչ  Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ,  ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում և արդեն տեղում համարանիշիները ավտոմեքենայի վրայից հանած անձինք հետաքննիչի  կարգադրությամբ համարանիշները վերադարձրեցին և տեղադրեցին BMW X6-ի վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…