Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությանը դեմ ոստիկաններին

Romanosi eghbayry

Խեղաթյուրել են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբոր ` Ռուբեն Պետրոսյանի խոսքը, որը նկատի է ունեցել Սերժ Սարգսյանի ժամանակ եղած , նախկին ռեժիմին ծառայող , հեղափոխությանը դեմ ոստիկաններին:

Հարգելի ընկերներ։
Ի պատասխան որոշ մանիպուլատիվ շահարկումների` կապված նախկին ստատուսներիս հետ, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.
Գրառումս կապված է ՀՀ վարչապետին անպատիժ հայհոյողներին անտեսելու ու բարոյախրատական աշխատանք տարած տղաների նկատմամբ հետապնդում իրականացնելու` մեր ոստիկանության գործելաոճի հետ։
Բնավ նկատի չունեմ ՀՀ Ոստիկանության բարեխիղճ և պետականամետ ծառայողներին, բայց փաստենք, որ անբարեխիղճ և նախկին դատապարտելի գործելաոճը դեռևս արմատախիլ չի արված մեր Ոստիկանության համակարգից։
Հույս ունեմ` ամենակարճ ժամկետներում կառավարությանը կհաջողվի խորքային բարեփոխումներ անել Ոստիկանության համակարգում և արմատախիլ անել հին բարքերն ու հակապետական գործունեության դրսևորումը ոստիկանների կողմից։

Հ.Գ. Հրապարակ.am — ին կոչ եմ անում սա էլ արտատպի ինֆորմացիայի անկողմնակալ և համաչափ հասանելիությունն ապահովելու համար։

https://www.facebook.com/ruben.petrosyan.94/posts/2639938079561018

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…